Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Շիրակի մարզի բնակիչները գոհ են «Կյանքի ստենտ» ծրագրից

Շիրակի մարզի բնակիչները գոհ են «Կյանքի ստենտ» ծրագրից

Օգոստոսի 13-ին «Գյումրի» բժշկական կենտրոն էր այցելել 2015 թվականի ապրիլի 4-ին  կենտրոնում անվճար սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունից օգտված Հարություն Հողդանյանը: Վիրահատությունից հետո,  նկատելով առողջական վիճակի դրական փոփոխությունները, Հողդանյանը եկել էր իր շնորհակալությունը հայտնելեւ բժշկական կենտրոնի տնօրինությանը եւ միջամտական սրտաբան Կարեն Միքայելյանին` բարեխիղճ աշխատանքի հանար:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից սկսած հանրապետությունում իրականացվում է «Կյանքի ստենտ» ծրագիրը, որը սրտի ինվազիվ միջամտություն է առաջարկում դրա կարիքն անհապաղ ունեցողներին: 4 երևանյան և 2 մարզային բուժհաստատություն են ընդգրկվել պիլոտային ծրագրի առաջին եռամսյակում:

Շիրակի մարզում ստենտավորման անվճար ծրագիրն իրականացվում է «Գյումրի» ԲԿ-ում: Հունվարի 1-ից մինչ ապրիլի 1-ը կենտրոն դիմած և ծրագրում ընդգրկված 16 քաղաքացի է ստենտավորվել:


ՀՀ Առողջապահության  նախարարությունը, հաշվի առնելով «Կյանքի ստենտ» ծրագրի արդյունավետությունը եւ առաջին եռամսյակի գրանցված հաջողությունները` ընդլայնեց  բնակչության պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության  ծառայություններն իրականացնող բժշկական կենտրոնների թիվը: Կնքվեց փոխըմբռման հուշագիր: Նախկին վեց բժշկական կենտրոնների փոխարեն մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը «Կյանքի ստենտ» ծրագիրը կիրականացվի 10 ԲԿ-ներում: Առողջապահական կառույցների թվում շարունակեց մնալ նաեւ «Գյումրի» բժշկական կենտրոնը:


Փաստենք, որ «Գյումրի» բժշկական կենտրոնում անգիոգրաֆիկ ծառայությունը հիմնադրվել է 2012 թվականին: Անգիոգրաֆիկ սարքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նվերն է բժշկական կենտրոնին:  Ծառայությունը հագեցված է նորագույն Simens Artis Zec սարքով եւ սիրտ-անոթային հետազոտությունների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:


Անգիոգրաֆիկ ծառայությունը «Գյումրի» բժշկական կենտրոնում լիարժեք սկսել է գործել 2014 թվականի մայիսի 1-ից: Բաժանմունքն իրականացնում է հետեւյալ ծառայությունները.

  • կորոնարոանգիոգրաֆիա,
  • ռենոանգիոգրաֆիա,
  • ծայրամասային անոթների անգիոգրաֆիա,
  • վենտրիկուլոգրաֆիա,
  • աորտոգրաֆիա,
  • պսակաձեւ զարկերակների ստենտավորում:


Հավելենք, որ  2014 թվականի հուվարի 1-ից  մինչ 2015 թվականի հուլիսի 31-ը «Գյումրի» ԲԿ-ում իրականացվել  151 պսակաձեւ զարկերակի ստենտավորում, որից 35-ը St էլեվացիա ծրագրով: «Գյումրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը, բնակչության պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության  ծառայությունների  ծրագրի իրականացումն անհրաժեշտ էր համարում  հատկապես ազքատության բարձր ցուցանիշ ունեցող Շիրակի մարզի համար. «Անվճարունակության հետեւանքով շատերը չէին դիմում, սակայն, «Կյանքի ստենտ» ծրագրի ներդրումից հետո  բարձրացել է դիմողների թիվը, քանի որ պետությունն է ստանձնել ստենտավորման ծախսերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ առողջապահության նախարարին, որ յուրաքանչյուր հարցում աջակցում է մեզ՝ այս ծրագիրը կյանքի կոչելու համար»:

«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին




 

Սկզբնաղբյուր. gyumrimc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ